Ղազախստանի լրագրողների միությունը հատուկ մրցանակ է շնորհել Սնոուդենին
Ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենը դարձել է Ղազախստանի Լրագրողների միության պատվավոր դափնեկիր, հաղորդում է Interfax-ը:
Լրագրողական հետաքննության համար շնորհված մրցանակը ղազախ լրագրողները նրան հանձնել են ողջ աշխարհում հատուկ ծառայությունների՝ հեռահաղորդակցության վերահսկողության մասին գաղտնի տվյալներ բացահայտելու համար:
Հիշեցնենք, որ Սնոուդենը ԶԼՄ-ներին հանձնեց ԱՄՆ-ի ազգային անվտանգության գործակալության էլեկտրոնային հետապնդման վերաբերյալ գաղտնի փաստաթղթեր, ինչից հետո փախավ Հոնկոնգ, այնուհետ՝ Էկվադոր, իսկ հետո՝ Ռուսաստան: