211652_close_icon
views-count40834 դիտում article-date 11:55 23-06-2015

Արտակարգ իրավիճակ Արարատի մարզի Արբաթ գյուղում. բնակիչները, ի նշան բողոքի, պատրաստվում են անժամկետ փակել Երևան-Էջմիածին ճանապարհը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արարատի մարզի Արբաթ համայնքի 300-ից ավելի բնակիչներ պատրաստվում են հինգշաբթի օրը, ի նշան բողոքի, փակել Երևան-Էջմիածին ավտոճանապարհի «Զվարթնոց» օդանավակայանի հատվածը, քանի որ արդեն հոգնել են բազմաթիվ անգամ Արարատի մարզպետարան և գյուղապետարան դիմելուց: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղացիներն արդարացիորեն բարձրաձայնում են, որ գյուղն ապրում է ոչ թե 21-րդ դարում, այլ՝ քարե. ճանապարհների մարդաբոյ փոսերի պատճառով ոչ միայն տրանսպորտ ու տաքսիներ չեն գալիս գյուղ, այլև շտապ օգնության բժիշկներն են փորձում հրաժարվել այնտեղ գնալուց: «Գյուղն օրերով խմելու ջուր չի ունենում, երեխաներին լողացնում ենք արտեզյան ջրով, այն էլ՝ շաբաթը 1-2 օր է գալիս: Ասում են՝ 21-րդ դարում ջրի խնդիր չի լինի, մինչդեռ մեր գյուղը դոփում է տեղում և դեռ ինչքան էլ կդոփի, չգիտենք»,-ասացին բնակիչները: Նրանք ասում էին նաև, որ եթե կառավարությունը չլուծի խմելու ջրի խնդիրը, ապա իրենք արդեն որոշել են իրենց անելիքը. «Ողջ գյուղով՝ մեր ու մանուկ, գնալու ենք ու անժանմկետ նստացույց անենք կառավարության դիմաց: Մեր խնդիրը սոցիալական է, ոչ թե քաղաքական, ու թող հետո մեզ չմեղադրեն քաղաքական պատվերներ կատարելու մեջ»: Ամենատարեց արբաթցիներն էլ ֆոտոլրագրողին ասում էին. «Սովետական տարիներին մեր գյուղը ամենամարդաշատ, ամենահյուրընկալվող գյուղերից էր: Օր չկար, որ քաղաքից, կողքի գյուղերից, անգամ Ռուսաստանից հյուրեր չունենայինք, իսկ հիմա հարս էլ չենք կարում գյուղ բերել: Ջահել աղջիկները, որ լսում են մեր գյուղի անունը, ասում են՝ գանք, ի՞նչ անենք, եթե գյուղը ջրի, տրանսպորտի, լույսի խնդիրներ ունի»: Իսկ սրա պատճատը, ըստ գյուղացիենրի, նաև այն է, որ մի քանի պաշտոնյաներ գյուղի հարևանությամբ իրենց հսկայական պալատներն են կառուցել, իսկ ջուրն էլ հայտնի հեքիաթի հրեշի նման իրենցով են արել: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր