Գյումրիից և Սևանից Երևան են գալիս բողոքի ակցիայի մասնակիցներ
«Ո’չ թալանին» նախաձեռնության ներկայացուցիչները հայտնում են, որ Հանրապետության բազմաթիվ քաղաքներից այս պահին Երևան են գալիս բողոքի ակցիայի մասնակիցներ:
Ըստ նրանց` գյումրեցիք արդեն այստեղ են, Սևանի 4 գյուղերից գալիս են: Հայտնի է նաև, որ փակ է Երևան- Թբիլիսի մայրուղին:
«Ո’չ թալանին» նախաձեռնության ներկայացուցիչ Մաքսիմ Սարգսյանը կոչ է անում սոցկայքերի օգնությամբ հայտնել քաղաքացիներին` միանալ իրենց և միաժամանակ նշում է, որ ցուցարարների մեջ քաղաքացիական հագուստով բավականին շատ ոստիկաններ կան, ովքեր սադրանք են անում և շշեր նետում ոստիկանների ուղղությամբ: