211652_close_icon

Նստացույցը շարունակվում է. ոստիկանները շարունակում են սպառնալ

views-count3034 դիտում article-date 21:19 22-06-2015
Այս պահին ցուցարարները շարունակում են նստած մնալ Բաղրամյան փողոցում: Ոստիկանները, որոնք ընդհուպ մոտեցել են ցուցարարներին, դադարեցրել են գործողությունները, իսկ նրանցից ոմանք շարունակում են պնդել, թե ցուցարարների գործողություններն անօրինական են, և եթե չենթարկվեն իրենց «օրինական պահանջներին», իրենք «ստիպված կլինեն դիմել գործողությունների»: Նշենք, որ նախագահ Սերժ Սարգսյանը [url=https://shamshyan.com/hy/article/2015/06/22/57367/]պատրաստ էր ընդունել[/url] հոսանքի թանկացման դեմ բողոքող 4-5 ակտիվիստների, եթե մյուսները չգնան դեպի նախագահի նստավայր և վերադառնան Ազատության հրապարակ:

Նմանատիպ նյութեր