3399 դիտում
20:36 04-10-2020
Այսօր մեր երկրին ռազմական դրության վտանգներից բացի շարունակում է սպառնալ նաև համավարակը. ԿԳՄՍ փոխնախարար
ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Սիրելի ուսուցիչներ, այսօր մեր երկրին ռազմական դրության վտանգներից բացի շարունակում է սպառնալ նաև համավարակը։
Նոր դեպքերի թիվն օրեցօր աճում է։ Սա նշանակում է, որ տարեսկզբից օրուգիշեր պայքարող մեր բժիշկները, առողջապահական համակարգը ստիպված են լինելու զգալի ռեսուրսներ ուղղել համավարակի դեմ պայքարին այն իրավիճակում, երբ դա կարող է ճակատագրական նշանակություն ունենալ պատերազմից վիրավոր զինծառայողներին, քաղաքացիական անձանց բժշկական օգնությունը տեղ հասցնելու, կյանքեր փրկելու համար։
Կրթական համայնքը մեծ ուժ է, մենք մի քանի հարյուր հազար մարդ ենք։ Եկեք համախմբենք կրթական համայնքը պայքարի այս երկրորդ ճակատը դիմագրավելու համար։ Ձեզնից յուրաքանչյուրը կարող է իր աշակերտներին, նրանց ծնողներին հորդորել պահպանել կանոնները, սրտացավությամբ հետևել, որ դրանք պահպանվեն ձեր շրջապատում, թեթևացնել ընդհանուր հոգսը։
Անենք մեր բաժին գործը, օգնենք պետությանը»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3717 դիտում
10:46 26-04-2017
Մեր երկրին (ոչ թե «էս երկրին») պետք է մտավոր վերնախավ. «Առավոտ»
Այս բաժնից
982 դիտում
20:05 10-01-2025
ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Հնդկաստանի դեսպանին
1045 դիտում
19:52 10-01-2025
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
673 դիտում
19:40 10-01-2025
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում