Բաքվում ընթացող Եվրոպական Առաջին մարզական խաղերի սամբոյի մրցաշարում Հայաստանի երեք ներկայացուցիչներն էլ պարտվեցին բրոնզե մեդալների համար գոտեմարտերում:
52 կգ քաշային Սոսե Բալասանյանը պարտվեց բուլղարուհի Մագդալենա Վրբանովային` 0:2 հաշվով:
57 կգ քաշային Տիգրան Կիրակոսյանը պարտվեց բելառուս Վլադիսլավ Բուրձին:
90 կգ քաշային Աշոտ Դանիելյանը լիտվացի Ռադվիլաս Մատուկասի հետ գոտեմարտում շատ մոտ էր մեդալին, հաշվի մեջ առաջ անցավ, սակայն հաղթական հաշիվը չկարողացավ պահպանել և պարտվեց 1:2 հաշվով:
Այսպիսով, հայ մարզիկներից առայժմ միայն ըմբշամարտիկ Միհրան Հարությունյանն է մեդալ նվաճել՝ արծաթե: