Ավտոճանապարհին երբեք առաջինը չես լինի. տեսանյութ
Ռուսաստանի մայրուղիներից մեկում մեծ արագությամբ ընթացող ավտոմեքենան վազանց կատարելիս` բախվել էր դիմացից ընթացող ավտոմեքենային և բախումից հայտնվել հանդիպակաց գոտում, ինչից հետո մեկ անգամ ևս բախվել էր` այդ պահին հանդիպակաց գոտով ընթացող բեռնատարին:
Ներկայացնում ենք տեսանյութը և կրկին հիշեցնում, որ ավտոճանապարհին երբեք առաջինը չես լինի: Մեծ արագությունը, երբեմն, կարող է ոչ միայն արագ չհասցնել ձեր ցանկացած վայր, այլ կարող է նաև ճանապարհին թողնել, ինչպես այս դեպքում: