Իրանի և Սիրիայի միջև անվտանգության ոլորտին առնչվող համաձայնագիր է ստորագրվել
Իրանի և Սիրայի միջև կնքվել է համաձայնագիր՝ անվտանգության ոլորտում համագործակցության վերաբերյալ, հաղորդում է իրանական IRNA գործակալությունը:
Փաստաթուղթը ստորագրվել է Թեհրանում՝ Իրանի և Սիրիայի ՆԳ նախարարներ Աբդոլռեզա Ռահմանի Ֆազլիի և գեներալ-մայոր Մուհամմեդ Իբրահիմ աշ-Շաարի կողմից:
Բացի այդ, նրանք քննարկել են տարածաշրջանային զարգացման և անվտանգության դեմ պայքարին առնչվող հարցեր:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել Իրանի, Իրաքի և Սիրիայի ՆԳ նախարարների մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու մասին, որի ժամանակ շետը կդրվի ահաբեկչության դեմ պայքարի ուղիների վրա: