ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ժամանակավոր համաձայնագիր է ստորագրվել ազատ առևտրի գոտու մասին
Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև այսօր՝ մայիսի 17-ին Աստանայի տնտեսական համաժողովում ժամանակավոր համաձայնագիր է ստորագրվել ազատ առևտրի գոտի ստեղծելու վերաբերյալ: Այդ մասին հայտնում է Tass-ը։
«Այժմ համաձայնագրում ներառված Է այն ապրանքների սկզբնական ցանկը, որոնց նկատմամբ ներմուծման մաքսատուրքերը փոխադրաձ առևտրում կնվազեցվեն կամ կվերացվեն համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո: Համաձայնագիրն ընդգրկում Է փոխադարձ առևտրի ծավալի 50 %-ը»,- համաժողովում հայտարարել Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:
Նրա պարզաբնմամբ՝ ԵԱՏՄ-ի ու Իրանի միջև առևտրի ծավալը 2017 թվականին կազմել Է 2,7 մլրդ դոլար: Իսկ համաձայնագրի՝ ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո կողմերը կկարողանան տնտեսել ներմուծման մաքսատուրքերի վճարման հարցում: ԵԱՏՄ-ի համար նախատեսված ցանկում ներառված են մսամթերքն ու յուղաճարպային արտադրանքը, հրուշակեղենի ու շոկոլադի առանձին տեսակներ, կոսմետիկա, էլեկտրոնային և մեխանիկական սարքավորումներ։