923 դիտում
13:43 22-06-2015
Դեսպան Արշակ Փոլադյանը հանդիպումներ է ունեցել Հորդանանի մի քանի նախարարների հետ
Հունիսի 15-18-ը Հորդանանում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը (նստավայրը` Դամասկոս, Սիրիա) Ամման կատարած այցի շրջանակներում հանդիպումներ ունեցավ Հորդանանի արդյունաբերության, առևտրի և մատակարարման նախարար Մահա Ալիի, բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների նախարար, պրոֆեսոր Լաբիբ ալ-Խադրայի, մշակույթի նախարար Լանա Մամկեղի և առողջապահության նախարար Ալի Հայասաթի հետ:
Հանդիպումների ընթացքում քննարկվեցին տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարևցեր: Անդրադարձ կատարվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի 2014թ. հոկտեմբերի 29-30-ին ՀՀԹ կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը:
Դեսպան Փոլադյանն իր զրուցակիցներին ներկայացրեց Հայաստանում և սփյուռքում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները՝ ընդգծելով, որ հայ ժողովուրդը երախտապարտ է արաբ ժողովրդին Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած գաղթականներին ապաստան տրամադրելու և նոր կյանք սկսելու հնարավորություն ընձեռելու համար:
Հորդանանի առևտրաարդյունաբերության պալատի նախագահ Այման Հատահետի հետ հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին առևտրաարդյունաբերական ցուցահանդեսների և գործարար համաժողովների անցկացման հնարավորությունները, ինչը նոր
Նմանատիպ նյութեր
1321 դիտում
20:20 12-10-2023
ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը մի շարք հանդիպումներ է ունեցել Թունիսում
5256 դիտում
21:08 20-11-2017
Դեսպան Փոլադյանը հանդիպել է Հորդանանի Սենատի նախագահ Ֆեյսալ Ֆայեզի հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2406 դիտում
13:35 27-07-2015
Դեսպան Արշակ Փոլադյանը հանդիպել է Սիրիայի մշակույթի նախարարի հետ
Այս բաժնից
574 դիտում
19:27 10-01-2025
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
841 դիտում
19:03 10-01-2025
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին
931 դիտում
18:50 10-01-2025
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի նորընտիր նախագահ Ժոզեֆ Աունին