211652_close_icon
views-count2271 դիտում article-date 12:45 22-06-2015

Կառլոս Բակայի մայր. Մարզադաշտում լինեի, կոշիկս կհանեի և կհարվածեի Նեյմարին. տեսանյութ

Կոլումբիայի հավաքականի հարձակվող Կառլոս Բակայի մայրը՝ Էլոիզա Ախումադան անդրադարձել է Ամերիկայի Գավաթի Բրազիլիա-Կոլումբիա [url=https://shamshyan.com/hy/article/2015/06/18/56843/]հանդիպումից[/url] հետո (0:1) տեղի ունեցած միջադեպին, երբ ընդհարվել էին Կառլոս Բական և բրազիլացիների առաջատար Նեյմարը: «Այդ պահին ես սիրտս զայրույթով էր լցվել, ու ինձ անօգնական էի զգում: Ցանկանում էի այդ պահին խաղադաշտում լինել, որպեսզի Կառլոսին թույլ չտայի ներքաշվել այդ վիճաբանության մեջ, քանի որ ամեն ինչ կարող էր վատ ավարտվել: Բայց եթե ես մարզադաշտում լինեի, կոշիկս կհանեի ու Նեյմարին կհարվածեի: Կարծում եմ, հանդիպմանը ներկա շատ կանայք նույնը կանեին», ասել է Կառլոս Բակայի մայրը: Հիշեցնենք, որ միջադեպի քննության արդյունքներով Կառլոս Բական որակազրկվել է երկու խաղով, իսկ Նեյմարը՝ չորս խաղով և բաց կթողնի մրցաշարը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր