Հայր լինելը լավ բան է. այսօր Հայրերի միջազգային օրն է. ֆոտոշարք
Հունիսի երրորդ կիրակին աշխարհի բազմաթիվ երկրներում նշվում է որպես Հայրերի միջազգային օր:
Հայրությունը յուրաքանչյուր տղամարդու համար անչափ պատասխանատու, բարդ և անքուն «իրավիճակ» է, որը միևնույն ժամանակ նաև աննկարագրելի զգացողություն է:
Եթե հանուն հետաքրքրության ուսումնասիրեք վերջերս հայրացած տղամարդկանց, ապա, անշուշտ, կնկատեք, որ նրանք անգամ արտաքուստ են փոխվում: Իսկ թե ինչ է կատարվում հայրերի հոգում` կարելի է միայն ենթադրել:
Ներկայացնում ենք ֆոտոշարքն այն մասին, որ հայր լինելը մեծ երջանկություն է: