12799 դիտում
09:44 21-06-2015
Ավտովթար` Երևանում բախվել են Opel-ն ու մարդատար ГАЗель-ը. վերջինը հայտնվել է մայթին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հունիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում Լեփսիուսի փողոցի թիվ 12 հասցեի մոտ Երևանի բնակիչ, 38-ամյա Կարեն Սարիբեկյանի կողմից կայանված մարդատար Газель մակնիշի 0441 S համարանիշի ավտոմեքենան ինքնաբերաբար առաջ ընթանալով բախվել է Երևանի բնակիչ 37-ամյա Հակոբ Մարտիրոսյանին պատկանող կայանված վիճակում գտնվող Opel Astra մակնիշի 34 VM 516 համարանիշի ավտոմեքենային, այնուհետև` բախվել նշված հատվածում գտնվող մրգի և բանջարեղենի խանութին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները և ապահովագրական ընկերության ներկայացուցիչները:
Փաստի առթիվ ՃՈ 1-ին սպայական գումարտակի սպայական ջոկի տեսուչի կողմից անվարույթ նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Газель-ը սպասարկում է Երևանի քաղաքային տրանսպորտի թիվ 43 երթուղին, և հաշվառված է «Անի-Քրիստ» ՍՊԸ-ում:
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+