211652_close_icon
views-count1000 դիտում article-date 09:36 21-06-2015

Հրդեհներ` խոտածածկ տարածքներում

Հունիսի 20-21-ը ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես`Երևանի Դավիթ Բեկի փողոցում՝ հեռուստաաշտարակի մոտակայքում, այրվել է 2000 քմ խոտածածկ տարածք, Իսակովի պողոտայում՝ ոստիկանության ակադեմիայի մոտակայքում` 3000 քմ, Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան թաղամասի հին գերեզմանատան տարածքում` 6000 քմ, Քանաքեռ ՀԷԿ-ում՝ ավտոդրոմի մոտակայքում` 3 հա բուսածածկ տարածք, Հրազդանի կիրճում` 8-րդ հրաշալիք և Գետափ ռեստորանային համալիրների մոտակայքում` 1000 քմ, Մանկական երկաթուղու զբոսայգու մոտակայքում` 3000 քմ, «Գանձաքար» ռեստորանային համալիրի մոտակայքում` 1 հա, Արարատի մարզի Դարբնիկ գյուղի տներից մեկի մոտակայքում` 1000 քմ, Կոտայքի մարզի Վերին Պտղնի-Ներքին Պտղնի ավտոճանապարհի 1-ի կմ-ի մոտակայքում, այրվել է 5000 քմ խոտածածկ տարածք, ջերմահարվել 10 բերքատու ծառ և 30 թփուտներ, Եղվարդ քաղաքի գերեզմանատան տարածքում` 7000 քմ, Նուռնուս գյուղում՝ եկեղեցու մոտակայքում` 2500 քմ, Ձորաղբյուր-Առինջ ավտոճանապարհին` 2000 քմ, Աշտարակ-Երևան ավտոճանապարհին` 50 հակ այրվել է անասնակեր: Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Նմանատիպ նյութեր