Իսպանացի գործարարները մտադիր են Թբիլիսիի կենտրոնում զբոսաշրջային կենտրոն բացել
Իսպանացի գործարարները մտադիր են Թբիլիսիի կենտրոնում բացել գաստրոնոմային համտեսման զբոսաշրջիկային կենտրոն:
Ինչպես տեղեկացնում է «sputnik-georgia.ru»-ն, Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գեորգի Կվիրիկաշվիլին ընդունել է իսպանացի գործարարների խմբին, որոնց նպատակն էր ծանոթանալ երկրի զբոսաշրջային ներուժի հետ:
Հանդիպման ժամանակ նշել են, որ Վրաստան այցի ընթացքում իսպանական գործարարները Թբիլիսիում կդիտեն մի քանի օբյեկտներ, որտեղ հնարավոր է տեղադրվի դեգուստացիոն զբոսաշրջիկային արևտրական կենտրոնը՝ իսպանական «Մերկադոյի» տիպի: