Նախագահական ընտրությունների ժամկետը տեղափոխելու պատճառ չկա. Նարիշկին
Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, որ չի տեսնում անհրաժեշտություն նախագահական ընտրությունների ժամկետը տեղափոխելու համար:
Ինչպես տեղեկացնում է «gazeta.ru»-ն, նրա խոսքերով, խորհրդարանական ընտրությունների տեղափոխումը չի հանդիսանում սկզբունքային պահ, և չկա անհրաժեշտություն այդ որոշումը պրոեկտել նախագահական ընտրությունների վրա:
Պետդումայի ներկայացուցիչը նշել է, որ խորհրդարանական ընտրությունները կտեղափոխվեն երեք ամսով, այդ իսկ պատճառով այդ կապակցությամբ խոսել այս մասին և պրոեկտել այդ գրեթե տեխնիկական որոշումը նախագահական ընտրությունների վրա ուղղակի փաստարկ չէ: