Պուտինը խոսել է նախկին կնոջ մասին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը լավ հարաբերությունների մեջ է իր նախկին կնոջ՝ Լյուդմիլայի և դուստրերի՝ Մարիայի ու Եկատերինայի հետ: Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՌԴ նախագահը:
Ընտանիքի հետ հարաբերությունների մասին Պուտինը խոսել է Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած արտասահմանյան ԶԼՄ-ների ղեկավարների հետ հանդիպմանը:
Նրա խոսքով՝ ինքը հաճախ ուշ է պառկում քնելու, քանի որ մինչև գիշերը ժամը 2-ը հեռախոսազրույց է ունենում նրանց հետ:
«Ես ապագայի հետ կապված պլաններ ունեմ, սակայն ամեն ինչ լավ է»,-նշել է Ռուսաստանի նախագահը:
Հիշեցնենք, որ Վ. Պուտինի և Լ. Պուտինայի ամուսնալուծության մասին հայտարարվեց 2013 թվականի հունիսին: Նրանք համատեղ ամուսնական կյանք են վարել 30 տարի: Ամուսնալուծությունից հետո երկուսն էլ հայտարարել են, որ մնում են լավ ընկերներ: