Պորոշենկոն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ ռազմական աջակցության համար
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ամերիկացի սենատորների հետ ունեցած հանդիպման ժամանակ իր երախտագիտությունն է հայտնել՝ ԱՄՆ Սենատի կողմից Ուկրաինայի համար բարդ շրջանում ռազմական աջակցություն ցուցաբերելու որոշման համար: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Ուկրաինայի նախագահի աշխատակազմի մամլո ծառայությունը:
«Նախագահը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին բարդ ժամանակաշրջանում Ուկրաինային աջակցելու համար: Մասնավորապես ընդգծվել է ուկրաինական-ամերիկյան համատեղ ուսումնավարժանքների կարևորությունը»,-ասված է հայտարարության մեջ:
Ամերիկյան պատվիրակությունը գլխավորում էր սենատոր Ջոն Մաքքեյնը: