«Էբոլա»-ն հայտնի է եղել դեռեւս հին հույներին. հետազոտություն
Ամերիկացի բժիշկ-վարակաբան, պատմաբան Պաուել Կազանին առաջ է քաշել հիպոթեզ, համաձայն որի՝ 2400 տարի առաջ բռնված ՙաֆրիկյան ժանտախտն՚ իրականում եղել է ՙԷբոլա՚-ն: Գիտնականը հետազոտել է վիրուսի մասին հին հունական գրավոր աղբյուրներում հիշատակվող աշխանիշների վերաբերյալ տեղեկությունները:
Աթենքի բնակիչները, որոնք եւս մահացել են ՙաֆրիկյան ժանտախտ՚-ից, հիշատակել են նույն ախտանիշները, որոնք բնորոշ են ՙԷբոլա՚-ին: Նշենք, որ ՙաֆրիկյան ժանտախտ՚-ը պայմանական անվանում է, քանի որ մասնագետներն այդպես էլ չեն կարողացել սահմանել՝ ինչ հիվանդություն է մարդկանց պատուհասել 2400 տարի առաջ: