3654 դիտում
23:10 20-05-2015
ՀՀԿ-ն դեռեւս ոչինչ չի կարող ասել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մեքենայի ուղղությամբ կրակելու դեպքի վերաբերյալ
Այսօր՝ մայիսի 20-ին, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հարցերին ի պատասխան ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ ԳՄ անդամ Հերմինե Նաղդալյանն անդրադարձավ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մեքենայի ուղղությամբ արձակված կրակոցներին:
Վերջինս նշեց, որ ՀՀԿ-ն դեռեւս ոչինչ չի կարող ասել Սյունիքի մարզպետի մեքենայի վրա կրակելու դեպքի վերաբերյալ:
«Մենք տեղյակ չենք եղել այդ դեպքի մասին, քիչ առաջ ենք տեղեկացել: Այս պահին ոչ մեկը չի կարող ասել, թե ինչ է իրականում տեղի ունեցել»,- ասաց Հերմինե Նաղդալյանը` հավելելով, որ ՀՀԿ-ում մտահոգված են միջադեպի կապակցությամբ:
Հիշեցնենք, որ այսօր երեկոյան անհայտ անձը կամ անձինք Գորիս-Կապան ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում կրակոցներ են արձակել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի Lexus մակնիշի 77 LN 077 համարանիշի ավտոմեքենայի ուղղությամբ:
[color=#A40000]SHAMSHYAN.cօm[/color]-ի [url=https://shamshyan.com/hy/article/2015/05/20/53626/]տեղեկություններով[/url], կրակոցների արդյունքում վնասվել է ավտոմեքենայի դիմապակին, կրակոցի հետքեր կան նաև ավտոմեքենայի աջ և ձախ կողային մասերում: Մեքենայի վրա կան 10-ից ավելի կրակված հետքեր: Զոհեր և վիրավորներ չկան, մեքենայում է եղել նաև մարզպետ Ս. Խաչատրյանը:
Նմանատիպ նյութեր
13776 դիտում
23:06 05-04-2022
Սուրիկ Խաչատրյանի հետ աղ ու հաց ենք կտրել… ջահելություն է, կարող են սխալվել. Սյունիքի նախկին մարզպետ. aravot.am
Այս բաժնից
571 դիտում
13:00 23-12-2024
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է «Ավան» մասնաճյուղը