2809 դիտում
10:39 20-06-2015
ՀՀԿ-ականները մասնավոր զրույցներում չէին թաքցնում, որ օգոստոսի 1-ից հետո, երբ էլեկտրաէներգիան կթանկանա, նոր թանկացումը ՀՀ բնակչությունը հաստատ չի հանդուրժի. Ժողովուրդ
«Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որի շուրջ խորհրդարանում կրքերը բավականին թեժացան, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, ՀՀ իշխանությունները մտադիր են «սառեցնել»: Ինչպես հայտնի է՝ այդ օրինագծով նախատեսվում էր բարձրացնել օղու, ծխախոտի և վառելիքի ակցիզային հարկերը: Սա այն եզակի նախագծերից է, որի առաջին ընթերցմամբ քվեարկությանը դեմ քվեարկեցին նաև իշխանական օլիգարխներից մի քանիսը:
Ի դեպ, իշխանությունները մասնավոր զրույցներում պնդում են, թե իբր այս նախագիծը իրենք պարտադրված են ուղարկել խորհրդարան, քանի որ «դրսից» իրենց վրա ինչ-որ ճնշումներ կան: Իրենք էլ նախագիծն ուղարկել են խորհրդարան՝ ցույց տալու համար, որ այն անընդունելի է թե ընդդիմության և թե իշխանական գործիչներից շատերի համար: ՀՀԿ-ականները մասնավոր զրույցներում չէին թաքցնում նաև, որ օգոստոսի 1-ից հետո, երբ էլեկտրաէներգիան կթանկանա, նոր թանկացումը ՀՀ բնակչությունը հաստատ չի հանդուրժի»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2044 դիտում
16:55 29-12-2020
Էլեկտրաէներգիան փետրվարի 1-ից կթանկանա, բայց բնակիչ-բաժանորդների 90 %-ի համար գործող սակագները կմնան անփոփոխ
Այս բաժնից
2050 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am
9133 դիտում
22:54 09-01-2025
Ղալաթ եմ արել, մտա միլպետի տուն. կանանց բանտի Բուբուշը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ. Մաս 1. armlur.am
2173 դիտում
12:34 08-01-2025
ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է Ալիևի միակողմանի թելադրանքի ներքո. Արման Թաթոյան