211652_close_icon
views-count2035 դիտում article-date 13:03 05-10-2019

Փորձե՛ք միայն շարունակել այսպես. հեղափոխության արժեքներն իրենց մեջ կրող ուսանողներն այդ արժեքները ոտնահարող նախարար հաստատ չեն հանդուրժի. «Հանուն որակյալ կրթության» նախաձեռնություն

Տեսնելով, թե Դ. Գալոյանի արտագրությունների դեպքերը որքան ակնհայտ և անբարեխիղճ են, ինչն անհնար է թաքցնել, այս դեպքում նախարարությունում մոռացել են «գրագողության» և հայտարարված կեղծ արժեքների մասին. այժմ մարդիկ որոշել են «պարզել» կուրսային աշխատանքի ամբողջական արտագրության «ազդեցությունը աշխատանքի բովանդակության վրա», հետագայում գուցե և անցում կատարվի հայալեզու տարբեր կայքերից արտագրված տեքստերի «ազդեցությունը գրքի վրա» գնահատելուն: Ծիծաղելի է և չի անցնելու: Հqոկտեմբերի 3-ին մեր թիմը ստացել է Դ. Գալոյանի ակնհայտ «copy-paste-երի» վերաբերյալ դեռևս սեպտեմբերի 5-ին ուղարկված նամակի պատասխանը, որից կատարենք հետևյալ մեջբերումը: Դրանց ազդեցությունն աշխատությունների բովանդակության վրա պարզելու նպատակով անհրաժեշտ է ստեղծել մասնագիտական հանձնաժողով»: Նախ հետաքրքիր է իմանալ՝ ի՞նչ ՈՐՈՇ համընկնումների մասին է խոսքը, երբ գործ ունենք պարզ և ակնհայտ «copy paste-երի» հետ: Ի՞նչ է նշանակում պարզել ազդեցությունը բովանդակության վրա կամ ի՞նչ բովանդակության մասին է խոսքը, երբ հոդվածի մեկ երրորդը բառացի արտագրություն է կուրսային աշխատանքից: Ովքե՞ր կարող են գնահատել այդ ազդեցությունը, իսկ եթե նույնիսկ հնարավոր է անհնարինը, ապա ինչո՞ւ նույն մոտեցումը չցուցաբերվեց Ռուբեն Հայրապետյանի ատենախոսության ուսումնասիրության ժամանակ և ո՞վ է ասել, որ այդ հատվածներն ազդել են ատենախոսության բովանդակության վրա: Այս և այլ հարցերի պատասխանները, կարծում ենք, առավել քան ակնհայտ են: Բազմիցս հայտարարել ենք, որ մեր կողմից բացահայտված դեպքերը բազմաթիվ են, իսկ ներկայացվածները միայն օրինակներ են, ուստի խնդրին համակարգային լուծում չտալուց, արդարությունը չվերականգնելուց բացի որևէ այլ ելք շարունակվելու է բարձրաձայնվել, դեպքերն էլ՝ հրապարակվել: Ակնհայտը քննելու համար հանձնաժողով ստեղծելու որոշմանը չանդրադառնանք, այլ միայն նշենք, որ «լղոզված» գնահատականի ցանկացած փորձ ավելի մեծ ալիք է բարձրացնելու, իսկ դրա պատասխանատուն լինելու են ոչ միայն հանձնաժողովի անդամները, այլև անմիջապես նախարարը: Ի՞նչ է սա, եթե ոչ հովանավորչություն։ Նամակի ձևակերպումից սկսած ամեն բան պարզ է դառնում։ Փորձե՛ք միայն շարունակել Ձեր այս խտրական քաղաքականությունը, պրն. նախարար։ Մենք օր օրի համոզվում ենք, որ վտանգի տակ է ոչ միայն մեր համալսարանը, այլև կրթական մի ամբողջ համակարգ, հակառակ դեպքում ավելի խելամիտ պատասխան կստանայինք։ Փորձե՛ք միայն շարունակել այսպես, հեղափոխության արժեքներն իրենց մեջ կրող ուսանողները այդ արժեքների վրա թքող նախարար հաստատ չեն հանդուրժի։ Մի' զայրացրեք մեզ, կթողնենք ամենը և վերևից ներքև կփրկենք մեր կրթական համակարգը: Հ.Գ. Սեպտեմբերի 5-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին ուղղված նամակի բովանդակությանն ու փաստերին կարող եք ծանոթանալ հետևյալ [url=https://www.facebook.com/105446170829527/posts/119599562747521?sfns=mo]հղումով[/url]: [b] «Հանուն որակյալ կրթության» նախաձեռնություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր