ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո Էդուարդ Շարմազանովը առաջարկեց հանգիստ թողնել Գագիկ Ծառուկյանին եւ նշեց, որ էլեկտրաէներգիաի թանկացումը ՀՀԿ-ին ձեռնտու չէ
Ամենայն հավանականությամբ` հունիսի 12-ին էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման շուրջ խորհրդարանական լսումներ կլինեն, որոնց ընթացքում կքննարկվեն 17 դրամով թանկացնելու օբյեկտիվությունը:
Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո այսօր ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարադ Շարմազանովը եւ ավելացրեց, որ ՀՀԿ-ին ձեռնտու չէ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը:
Ավելին` վստահություն հայտնեց, որ թե' ընդդիմադիր, եւ թե' իշխանական պատգամավորների կողմից թանկացումը մերժվելու է:
«17 դրամն այն ճշմարիտ եւ օբյեկտիվ առաջարկը չէ»,- նշեց ԱԺ փոխնախագահը, ավելացնելով, որ դա իր կարծիքն է: Իսկ ընդհանուրի կարծիքը պարզ կդառնա միայն ընդհանուր մասնագիտական քննարկումից հետո:
Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին, թե «Հայաստան» կինոթատրոնի բացմանը ինչու էր նախագահ Սերժ Սարգսյանը կանգնել Գագիկ Ծառուկյանի կողքին, ինչին ի պատասխան առաջարկեց հանգիստ թողնել Գագիկ Ծառուկյանին, քանի որ նա դուրս է եկել քաղաքականությունից:
ԳՄ նիստին քննարկվել են նաեւ ներկուսակցական, ներքաղաքական հարցեր: