Պուտինը չի բացառում Ռուսաստանի վերադարձը G8
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը չի բացառել, որ հետագայում Ռուսաստանը կարող է կրկին հայտնվել «մեծ ութնյակի» կազմում, հաղորդում է Ria Novosti-ն:
«Չեմ ցանկանում վիրավորել որևէ մեկին, սակայն, եթե Միացյալ Նահանգներն ասեն, որ Ռուսաստանը պետք է վերադառնա G8, ապա Կանադայի վարչապետը կփոխի իր որոշումը»,-մեջբերվում է ՌԴ նախագահի խոսքը:
Ավելի վաղ Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը հայտարարել էր, որ իր երկիրը պատրաստ է նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ: