7553 դիտում
20:46 28-05-2020
Փաշինյանը չի բացառում վերադարձը կարանտինային խիստ ռեժիմին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի բացառում, որ իրավիճակից կախված անհրաժեշտ կլինի վերադառնալ կարանտինային խիստ ռեժիմին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց մայիսի 28-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում:
«Մեր խնդիրն է՝ կարողանալ կարանտինին չվերադառնալով, կառավարելի պահել իրավիճակը: Չափանիշը վերակենդանացման բաժանմունքի տեղերի առկայությունն է: Այստեղ իրավիճակն ամեն օրվա հետ ավելի ծանրանում է: Ընդհանուր վիճակագրության հետ ավելանում է նաև ծայրահեղ ծանր հիվանդների թվաքանակը: Ոչ ոք չի կարող բացառել, որ մենք ստիպված կլինենք նորից վերադառնալ կարանտինի, սա կախված է այն իրավիճակից, որ մենք կունենանք»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը նշեց, որ մինչ կարանտինային ռեժիմի վերադառնալը, կարող են կիրառվել խստացման այլ մեթոդներ, որոնցից մեկը ամենուրեք դիմակի կրումը պարտադիր դարձնելն է:
Հայաստանում մայիսի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 8216 դեպք, որոնցից 3287-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4772 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 54 931 թեստավորում: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 113 դեպք:
Կառավարությունը մայիսի 14-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ից՝ ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:
Նմանատիպ նյութեր
997 դիտում
16:36 18-03-2024
Չեմ բացառում, որ ստիպված կլինենք սանիտարական գոտի ստեղծել Կիևի ռեժիմին ենթակա տարածքներում. Պուտին
12778 դիտում
20:41 26-05-2020
Չենք բացառում որոշակի սցենարի դեպքում կրկին կարանտինային ռեժիմի սահմանումը. Տիգրան Ավինյան
1486 դիտում
09:39 20-06-2015
Պուտինը չի բացառում Ռուսաստանի վերադարձը G8
Այս բաժնից
715 դիտում
18:49 29-11-2024
Արդարադատության փոխնախարար Կարեն Կարապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
688 դիտում
18:42 29-11-2024
Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ՔԿ նորանշանակ նախագահին
565 դիտում
18:30 29-11-2024
ՔՊ-ն նոր պատգամավոր կունենա․ ԿԸՀ-ն մանդատ է տրամադրել