Վենեսուելացի հեռուստահաղորդավարուհին կրծքերով գուշակում է Ամերիկայի Գավաթի հանդիպումների արդյունքները. տեսանյութ
Վենեսուելացի հեռուստահաղորդավարուհի Տետա Տերեզան Ամերիկայի Գավաթ-2015 մրցաշարի հանդիպումների արդյունքները գուշակելու բավական ուշագրավ ձև է կիրառում, ընդ որում, չափազանց ճշգրիտ: Մրցաշարի կայացած բոլոր հանդիպումների արդյունքներից միայն մեկում է նա սխալվել՝ այդ առումով գերազանցելով նույնիսկ լեգենդար ութոտնուկ Պոլիին, որը հայտնի դարձավ 2010 թվականի աշխարհի առաջնության հանդիպումների գուշակություններով:
Հեռուստահաղորդավարուհին իր կրծքերին ամրացնում է մրցակից հավաքականների ազգային դրոշները: Այնուհետև նա կրծքերով որոշակի շարժումներ է անում: Որ երկրի դրոշը առաջինն է ընկնում նրա կրծքից, ուրեմն նրա հավաքականն էլ պարտվում է:
Միակ հանդիպումը, որի արդյունքը գեղեցկուհու կրծքերը ճիշտ չեն գուշակել, Արգենտինա-Պարագվայն էր: Ըստ գուշակության, Արգենտինան պետք է հաղթեր: Սակայն հանդիպումը ավարտվեց 2:2, թեպետ արգենտիացիները մինչև 60-րդ րոպեն հաղթում էին 2:0 հաշվով, իսկ վերջին գնդակը բաց թողեցին միայն լրացուցիչ ժամանակում:
Ընդհանրապես, վենեսուելացի գեղեցկուհիները Ամերիկայի Գավաթի խաղարկության շրջանակներում աչքի են ընկնում իրենց մարմնի բարեմասնությունները ցուցադրելու «կատարողական» մեծ վարպետությամբ:
Մրցաշարից առաջ մի քանի հայտնի վենեսուելացի հեռուստահաղորդավարուհիներ [url=https://shamshyan.com/hy/article/2015/06/09/55885/]մերկացել էին[/url] տեսախցիկների առջև՝ իրենց հավաքականին ոգևորելու համար: Առայժմ ստացվում է. Վենեսուելայի հավաքականը առաջին խաղում սենսացիոն կերպով 1:0 հաշվով հաղթեց Կոլումբիայի հզոր հավաքականին և պահպանում է հաջորդ փուլ դուրս գալու հնարավորությունները: