211652_close_icon

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

views-count2731 դիտում article-date 21:04 19-06-2015
[color=#CC0000]Հանրապետության տարածքում`[/color] Հունիսի 20-22-ին հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վրկ արագությամբ: Հունիսի 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 20-22-ին էապես չի փոխվի, այնուհետև աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով: [color=#CC0000]Երևանում`[/color] Հունիսի 20-22-ի երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ: Հունիսի 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Նմանատիպ նյութեր