Օդի ջերմաստիճանը մի փոքր էլ կբարձրանա
Հունվարի 17-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով: Օրվա մեծ մասը ողջ տարածքում կդիտվի ամպոտ եղանակ, տեղումներ չեն սպասվում: Երեկոյան դեմ ամպամածությունը հանրապետության հյուսիսային կեսից կհեռանա: Օդի ջերմաստիճանը ցերեկը մի փոքր էլ կբարձրանա: Լեռներում և լեռնանցքներում հնարավոր է քամի 15-18մ/վրկ, բուք և ցածր տեսանելիություն:
Ավտոճանապարհներին հավանական է մերկասառույց, տեղ-տեղ ձյան բերվածքի պատճառով հնարավոր է դժվարանցանելիություն: Քաղաքաբնակներին անհրաժեշտ է զգուշանալ տանիքներից ընկնող սառույցից, դրանք կարող են վտանգ ներկայացնել առողջության համար:
Երևանում օրվա մեծ մասը կդիտվի ամպամած եղանակ, առանց տեղումների: Երեկոյան ամպամածությունը կհեռանա: Հնարավոր է մերկասառույց, առավոտյան ժամերին` ցածր տեսանելիություն: Գիշերը -9-11, ցերեկը -2+2:
Աղբյուր՝ www.weather.am