ֆրանսիական և բելգիական դատարանների որոշումներից հետո սպառնալիքն առկա է բոլորի համար. «Роснефть»-ի փոխնախագահ
«Роснефть»-ի փոխնախագահ Միխայիլ Լեոնտևը համարում է, որ ֆրանսիական և բելգիական դատարանների որոշումներից հետո «սպառնալիքն առկա է բոլորի համար»:
Ինչպես տեղեկացնում է «gazeta.ru»-ն, Լենտևը նշել է, որ տվյալ դեպքում իրավական գործիքները իրավիճակի գնահատելու համար օգտագործելը անիմաստ էր:
«Բելգիայում և Ֆրանսիայում իրավիճակը չի հանդիսանում ակտիվների վրա կալանք, որը ենթադրում է ադեկվատ իրավաբանական գործառույթ: Դա ավազակություն է, որը կատարվում է այդ երկրների օրենսդրության շրջանակներից դուրս», - հայտարարել է Միխայիլ Լեոնտևը: