Ռուսաստանյան «Роснефть» կոնցեռնը վերահսկողություն և օպերատորի կարգավիճակ է ստացել Բրազիլիայի Ամազոնիայի շրջանում, Սոլիմոինս շրջանում ածխաջրերի մշակման նախագծի նկատմամբ: Ինչպես տեղեկացնում է «lenta.ru»-ն, «Rosneft Brasil» և «PetroRio» ընկերությունները գործարք են կնքել, որի արդյունքում «Роснефть»-ի դուստր ձեռնարկությունը կստանա Սոլիմոինս շրջանում իրականացվող նախագծի բաժնետիրական կապիտալի 55 տոկոսը: Գործարքների ծավալը կազմում է 55 մլն դոլար: