Նորվեգիայի Ստավենգեր քաղաքում կայացավ Norway Chess-2016 սուպերմրցաշարի 3-րդ տուրը:
Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակներով ոչ-ոքի խաղաց չինացի Լի Չաոյի հետ: Հիշեցնենք, որ մեկնարկային երկու տուրերում Արոնյանը ոչ-ոքի է խաղացել:
Այժմ Արոնյանն ունի 1,5 միավոր: Առաջատարը աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենն է:
[b]Տուրի մյուս արդյունքները.
[/b]
Լևոն Արոնյան (Հայաստան) - Լի Չաո (Չինաստան)՝ 0.5:0.5
Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - Նիլս Գրանդելիուս (Շվեդիա)՝ 1:0
Վլադիմիրր Կրամնիկ (Ռուսաստան) - Անիշ Գիրի (Հոլանդիա)՝ 0.5:0.5
Պենտալա Հարիկրիշնա (Հնդկաստան) - Վեսելին Թոփալով (Բուլղարիա)՝ 0.5:0.5
Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) - Պավել էլյանով (Ուկրաինա)՝ 0.5:0.5
Մրցաշարային իրավիճակը 3-րդ տուրից հետո. Կարլսեն՝ 2.5, Վաշյե-Լագրավ, Կրամնիկ՝ 2-ական, Արոնյան, Լի, Տոպալով, Գիրի` 1.5-ական, Էլյանով, Հարիկրիշնա՝ 1-ական, Գրանդելիուս՝ 0.5:
4-րդ տուրում Արոնյանի մրցակիցը հոլանդացի Անիշ Գիրին է: