211652_close_icon
views-count612 դիտում article-date 11:29 19-06-2015

Բելգիայի վարչապետը կառավարության անունից ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Բելգիայի վարչապետը կառավարության անունից ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Չարլզ Միշելը երեկ Բելգիայի խորհրդարանի ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում ընդգծել է, որ 1915-1917թթ-ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները պետք է որակվեն որպես ցեղասպանություն, և դա նաև Բերլգիայի կառավարության դիրքորոշումն է: Բելգիայի վարչապետն այս մասին հայտարարել է պատասխանելով պատգամավոր, Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի նախագծի հեղինակ Փիթեր դե Ռուվերի հարցին: Ֆլամանդական ազատների և դեմոկրատների կուսակցության անդամ Պատրիկ Դևալն իր հերթին կարևորել է Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումը:

Նմանատիպ նյութեր