1121 դիտում
22:32 24-06-2014
Իսպանական Նավարայի Ինքնավար Շրջանի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Հայաստանի եվրոպական ընկերներ (EuFoA) կազմակերպության լրատվական բաժինը:
Հռչակագրի ընդունումը կազմակերպության կողմից Հայաստան և Լեռնային Ղարաբաղ կազմակերպված ուսուցողական այցելությունների արգասիքն է:
Խորհրդարանի ընդունած հռչակագրում նշվում է, որ «համաձայն 1987 թվականի հունիսին Եվրոպայի խորհրդարանի ընդունած բանաձևի, որն ավելի ուշ հաստատվեց համանման բանաձևերով (2002 թվականի փետրվարի 28-ին և 2004 թվականի ապրիլի 1-ին), իրադարձությունները, որոնցից տուժել է հայ ժողովուրդը, իսկական ցեղասպանություն են»:
«Քանի որ մենք մոտենում ենք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, նման հռչակագրերը հստակորեն ցույց են տալիս եվրոպական համերաշխությունը հայ ժողովրդի և նրա տառապանքների հետ»,- հայտարարել է Հայաստանի եվրոպական ընկերներ կազմակերպության տնօրեն Էդուարդո Լորենցո Օչոան:
Նա ընդգծել է, որ EuFoA-ն հպարտ է, որ իր լայն ցանցի շնորհիվ եվրոպական ավելի ու ավելի շատ հետաքրքրված կողմեր տեղեկանում են խնդրի կարևորության մասին:
Նավարայի Ինքնավար Շրջանի խորհրդարանի ընդունած հռչակագիրը քննադատում է այն ժամանակվա թուրքական վարչակարգի մշակած քաղաքականութունը և Թուրքիային կոչ է անում «լավ և ներդաշնակ հարևանության ոգով դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ և սահմանային խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով»: Հռչակագրի տեքստում նշվում է, որ հաշվի առնելով Թուրքիայի ԵՄ անդամ երկրի թեկնածու լինելու փաստը` երկիրը պետք է հրատապ կերպով կարգավորի Հայոց ցեղասպանության ճանաչման և դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հարցերը:
Նավարան Իսպանիայի հյուսիսում գտնվող և Ֆրանսիայի հետ սահմանակից ինքնավար շրջան է, որն իր չափերով գրեթե հավասար է Կիպրոսին (10. 391 քառ. կմ): Նավարայի բնակչության թիվը հասնում է 650 հազարի: Այն Իսպանիայի 4-րդ շրջանն է, որը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը` Բասկերի Երկիր, Կատալոնիա շրջաններից և Բալեարիկ կղզիներից հետո:
armenpress.am
Նմանատիպ նյութեր
1361 դիտում
17:38 02-12-2015
Իսպանիայի Արագոն ինքնավար համայնքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
2296 դիտում
22:01 12-04-2019
Իսպանական Բուրգոս քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
1487 դիտում
11:29 21-03-2015
Սիրիայի խորհրդարանը ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը
Այս բաժնից
640 դիտում
10:31 21-12-2024
Գևորգ Պապոյանը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը
691 դիտում
10:15 21-12-2024
Հայաստանում յուրաքանչյուրն, ըստ իր արժանիքի՝ աշխատանք կարո՛ղ է գտնել․ Փաշինյան
847 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան