1837 դիտում
11:05 19-06-2015
Այ հիմա հասկանալի է դառնում, թե ինչու է Դաշնակցությունն այդքան եռանդուն պայքարում հանուն խորհրդարանական համակարգի. ՉԻ
«Չորրորդ իշխանություն» օրաթերթը գրել է. «Դաշնակցական պատգամավոր Արմեն Ռուստամյանը ընդունել է, որ կառավարման խորհրդարանական համակարգի դեպքում երկիրն ավելի հաճախ է մատնվում քաղաքական ճգնաժամի, և բերել է Իտալիայի օրինակը, որտեղ վերջին 50 տարվա ընթացքում կառավարությունը 60 անգամ փոխվել է:
«ՉԻ» - Այ հիմա հասկանալի է դառնում, թե ինչու է Դաշնակցությունն այդքան եռանդուն պայքարում հանուն խորհրդարանական համակարգի: Պատկերացնո՞ւմ եք ինչ իդեալական պայմաններ են՝ անընդհատ քաղաքական ճգնաժամ, հետևաբար՝ ներքաղաքական առևտուր, սակարկություններ, պորտֆելներ, մի խոսքով՝ պղտոր ջուր, որտեղ ձուկ որսալն անհամեմատ ավելի հեշտ է: Իսկ նախագահական համակարգն ում է պետք: Մանավանդ որ Դաշնակցության որևէ ներկայացուցիչ նախագահական ընտրություններում երբևէ 6-7 տոկոսից ավել ձայն չի հավաքել ու չի էլ հավաքի: Իսկ խորհրդարանական ընտրությունների դեպքում 6-7 տոկոսը միանգամայն բավարար է առևտուր անելու և պաշտոններ ստանալու համար: Դաշնակցությունն, ի դեպ, միշտ էլ այդպես է արել, բայց՝ հասկանալի է, բացառապես ազգի շահերից ելնելով։ Ուրիշ բան, որ ազգը միշտ այլ կարծիքի է եղել» (մանրամասները՝ թերթի այսօրվա համարում)։
Նմանատիպ նյութեր
2797 դիտում
11:24 03-03-2022
Հայաստանը պիտի առավել հասկանալի լինի աշխարհին, աշխարհն էլ՝ առավել հասկանալի Հայաստանին. վարչապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
997 դիտում
08:33 19-11-2024
Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»
1054 դիտում
22:11 16-11-2024
Ուզում ես ոչնչացնել հայերի ինքնությունը, զրկիր իրենց Արարատի ինքնության սիմվոլիզմից․ Էդուարդ Աբրահամյան
1054 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»