Ռոնալդո. Նեյմարի արարքն անթույլատրելի է. տեսանյութ
Բրազիլական ֆուտբոլի լեգենդ, «Ոսկե գնդակի» կրկնակի դափնեկիր Ռոնալդոն քննադատել է Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարին, որը կարմիր քարտ էր ստացել Ամերիկայի Գավաթի մրցաշարի խմբային փուլի խաղում` Կոլումբիայի հետ (0:1):
Հիշեցնենք, որ Նեյմարը խաղից հետո վիճաբանեց կոլումբիացի հարձակվող Կառլոս Բակայի հետ, որից հետո երկուսն էլ հեռացվեցին դաշտից: Երկու ֆուտբոլիստներն էլ որակազրկված են երկու խաղով:
«Այն, ինչ նա ասել և արել է, ոչ մի արդարացում չունի: Նա պետք է այս բարդ շրջանն անցնի: Նեյմարը շատ ագրեսիվ է արձագանքում տեղի ունեցող իրադարձություններին: Մինչդեռ երբ դու կրում ես Բրազիլիայի հավաքականի մարզաշապիկը, դա անթույլատրելի է», ասել է Ռոնալդոն: