1335 դիտում
22:25 18-06-2015
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ելույթը ՆԱՏՕ ԽՎ-ի Ռոուզ-Ռոթ 89-րդ սեմինարի ժամանակ
«Հարգելի գործընկերներ, տիկնայք եւ պարոնայք, հարգելի հյուրեր, թույլ տվեք ՀՀ ԱԺ անունից ողջունել ձեզ` Ռոուզ-Ռոթ սեմինարի մասնակիցներին, ովքեր մեր երկիր են ժամանել հետաքրքիր ու շահագրգիռ քննարկումներ անցկացնելու նպատակով:
Հայաստանի Հանրապետությունը, հետեւողականորեն շարունակելով ժողովրդավարական հաստատությունների եւ քաղաքացիական հասարակության կայացման քաղաքականությունը, եվրոպական չափանիշներին դրանց համապատասխանեցմանն ուղղված բարեփոխումներն ու ծրագրերը, մշտապես կարեւորել է երկրի լիարժեք համագործակցությունը եվրոպական կառույցների հետ:
Մենք հետամուտ ենք Հյուսիսատլանտյան դաշինքի հետ ակտիվ եւ արդյունավետ հարաբերությունների զարգացմանը: ՀՀ Ազգային ժողովը հանձնառու է մեր երկրի օրենսդրությունը եվրոպական եւ միջազգային չափանիշներին համապատասխանեցնելուն ուղղված օրենսդրական բարեփոխումների գործընթացի իրականացմանը:
Խորհրդարանը շարունակում է զարգացնել պաշտպանության ոլորտի արդյունավետ եւ թափանցիկ օրենսդրական վերահսկողությունը` ընդլայնելով պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի, ինչպես նաեւ ֆինանսավարկային եւ բյուջետային, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների դերակատարությունը պաշտպանական գործունեության վերահսկման գործում:
Հայաստանը մեծապես կարեւորում է իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի կողմից ղեկավարվող խաղաղապահ առաքելություններին:
ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադի 35 հոգուց կազմված ստորաբաժանումը շարունակում է իր մասնակցությունը Կոսովոյի ուժեր խաղաղության հաստատման գործողությանը ԱՄՆ հրամանատարության ներքո, որին վերսկսել է մասնակցել 2012 թվականի հուլիսի 6-ից: Մինչ այդ, 2004-2011 թվականներին վերոնշյալ առաքելությանը մասնակցել է Հունաստանի հրամանատարության ներքո:
2015 թվականի հունվարից Հայաստանի զինված ուժերի 121 հոգուց բաղկացած զորախումբը շարունակում է իր մասնակցությունը Աֆղանստանում նոր՝ «Հաստատակամ աջակցություն» առաքելության կազմում գերմանական հրամանատարության ներքո՝ իրականացնելով Քաբուլի Քասաբա զինավանի եւ Մազարի Շարիֆի Մարմել ռազմաբազայի անվտանգության պաշտպանությունը:Հարգելի մասնակիցներ եւ հյուրեր, համոզված եմ, որ առաջիկա օրերին մենք ականատես կլինենք սեմինարի օրակարգում ներառված տարաբնույթ հարցերի վերաբերյալ բազում հետաքրքիր քննարկումների:
Եվս մեկ անգամ ցանկանում եմ ողջունել բոլորիդ հայոց հողի վրա եւ մաղթել բեղմնավոր ու հետաքրքիր աշխատանք»,- նշել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
Նմանատիպ նյութեր
1480 դիտում
22:23 19-06-2015
Շարունակվել է ՆԱՏՕ ԽՎ-ի Ռոուզ-Ռոթ սեմինարի աշխատանքը
1383 դիտում
16:23 20-06-2015
Ավարտվել է ՆԱՏՕ ԽՎ-ի Ռոուզ-Ռոթ սեմինարի աշխատանքը
1225 դիտում
16:43 18-06-2015
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի Ռոզ-Ռոթ սեմինարի բացման նստաշրջանին
Այս բաժնից
886 դիտում
20:20 29-01-2025
«Արդշինբանկ ԲԲԸ լուծարվող բանկը» համարվել է լուծարված, իսկ նրա գործունեությունը` դադարած. ԿԲ
910 դիտում
19:54 29-01-2025
ՆԳ նախարարության աշխատակիցները «Հուսո տուն» բարեգործական կենտրոնում տոնական միջոցառում էին կազմակերպել