211652_close_icon
views-count12162 դիտում article-date 17:27 18-06-2015

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են BMW X5-ը, УАЗ-ը և Daewoo-ն. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:40-ի սահմաններում Պարոնյան փողոցում Սուրբ Հովհաննես եկեղեցու մոտ բախվել են Երևանի բնակիչներ` 46-ամյա Արամ Գրիգորյանի վարած BMW X5 մակնիշի 34 QZ 372 համարանիշի, 41-ամյա Հարություն Սարգսյանի վարած УАЗ մակնիշի 02 UO 043 համարանիշի և 54-ամյա Աղասի Ղազարյանի վարած Daewoo մակնիշի 29 SO 817 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով УАЗ-ի վարորդ Հ. Սարգսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արամյանց բժշկական կենտրոն: Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել հատկապես կարևոր գործերով քննիչ Արմեն Ճանճապանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` BMW X5-ի վարորդ Ա. Գրիգորյանը աշխատում է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության ՊՊԾ-ում որպես ավագ թիկնապահ, կոչումով մայոր է: [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր