934 դիտում
15:47 18-06-2015
Կարգավորվում են արտակարգ դրության ժամանակ ծագած իրավահարաբերությունները
ՀՀ կառավարությունն իր երեք որոշմամբ սահմանել է արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքներից կամ դրանց հետևանքների վերացման գործողություններից տուժած ֆիզիկական և իրավաբանական անձանց կրած նյութական վնասները փոխհատուցելու և նրանց անհրաժեշտ օգնություն տրամադրելու, արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովման նպատակով ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի և այլ միջոցների օգտագործման դիմաց համարժեք փոխհատուցելու, արտակարգ դրության ժամանակ սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի, ձեռքբերման և շրջանառության կարգերը:
Մինչև այժմ չի եղել նշված հարաբերությունները կարգավորող ՀՀ կառավարության որևէ որոշում: Գործադրի ընդունած երեք որոշումն էլ բխում է 2012թ. ընդունված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքից:
Նիստում ընդունված ևս երկու որոշումից առաջինով աջակցություն կցուցաբերվի հաշմանդամ երեխաների ցերեկային խնամքի ծառայության մատուցմանը, երկրորդով կլուծվի կազմակերպությունում խնամվող անկողնային տարեցների պատշաճ սպասարկման խնդիրը:
Կառավարությունն ընդունել է գնման գործընթացը կազմակերպելու որոշում, որի նպատակը ֆենիլկետոնուրիա հիվանդությամբ տառապող երեխաներին անհրաժեշտ ֆենիլալանին չպարունակող մանկական կերերով անխափան ու պատշաճ մակարդակով ապահովելն է:
Նմանատիպ նյութեր
1969 դիտում
21:24 02-06-2016
Կկարգավորվեն ճգնաժամային կառավարման փուլում գտնվող պարտապանների հետ կապված իրավահարաբերությունները
Այս բաժնից
904 դիտում
19:54 29-01-2025
ՆԳ նախարարության աշխատակիցները «Հուսո տուն» բարեգործական կենտրոնում տոնական միջոցառում էին կազմակերպել
784 դիտում
19:34 29-01-2025
ԵՄ երկրների դեսպանները հավանություն տվեցին Հայաստանում դիտորդական առաքելության երկարաձգմանը