ՙԻսլամական պետություն՚ ահաբեկչական խմբավորման շարքերում 5000 ռուսաստանցի է կռվում, ասվում է ԱՊՀ Հակաահաբեկչական կենտրոնի զեկույցում: Ներկայում, հատուկ ծառայությունների տվյալներով, ԻՊ-ի շարքերը համալրել է ՌԴ-ի անձնագիր ունեցող 2000 քաղաքացի: Այլ հաշվարկներով՝ նրանց իրական թիվը 5000 է:
Դեռեւս նախորդ տարի ՌԴ Հակաահաբեկչական ազգային կոմիտեն հայտարարել էր, որ ծայրահեղական խմբավորման կազմում մինչեւ 1500 ռուսաստանցի է կռվում: