211652_close_icon

«Իսլամական պետության» շարքերում Վրաստանի հարյուրավոր քաղաքացիներ են կռվում. Սաակաշվիլի

views-count1803 դիտում article-date 13:01 13-01-2015
Վրաստանի կառավարությունը, որն իր դեմքն է ծամածռում նրա համար, որ Ուկրաինայի բանակում կռվող վրացի կամավորներ կան՝ նրանց անվանելով սադրիչներ, վարձկաններ և «Միացյալ ազգային շարժում» կուսակցության գործակալներ, ոչ մի խոսք չի ասում այն մասին, որ բազմաթիվ խորամանկությունների միջոցով Վրաստանի քաղաքացիների է ուղարկում Սիրիա՝ կռվելու: Այս մասին հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին: Ավելի վաղ վրացական լրատվամիջոցներում լուրեր սկսեցին շրջանառվել այն մասին, որ Պանկիսի կիրճից վերջին 1 տարվա ընթացքում մինչև 100 վրացի է մեկնել Սիրիա, ովքեր կռվում են «Իսլամական պետության» շարքերում: Նրանցից 8-ը սպանվել են մարտերում:

Նմանատիպ նյութեր