«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման շարքերում կռվում է ավելի քան 20 հազար օտարերկրացի, գրում է Associated press-ը՝ հղում անելով ԱՄՆ ազգային անվտանգության կոմիտեին:
Վերջինիս տվյալներով՝ 3,5 հազարը հարավային երկրների քաղաքացիներ են: Ընդհանուր առմամբ, իսլամիստների կողքին կռվում են 90 երկրների քաղաքացիներ:
Ներկայում ջիհադիստական խմբավորման դեմ պայքարում են Սիրիայի եւ Իրաքի կառավարական զորքերը, քրդերը եւ ԱՄՆ-ի գլխավորած հակաիսլամիստական միջազգային կոալիցիան: