«Իսլամական պետության» շարքերում Թուրքիայի հարյուրավոր քաղաքացիներ են կռվում. Թուրքիայի ԱԳՆ
«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության շարքերում այսօր կռվում է 600-ից ավելի Թուրքիայի քաղաքացի: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլեթ Չավուշօղլուն, հաղորդում է kanal 7 հեռուստաալիքը:
Նրա խոսքով՝ մինչ օրս խմբավորման շարքերում կռվող Թուրքիայի 100ից ավելի քաղաքացի է սպանվել, իսկ 100 քաղաքացի արտաքսվել է Թուրքիայից, ևս 7000 քաղաքացու մուտքը Թուրքիա արգելվել է: