Պորոշենկոն Թոնի Բլեերին աշխատանք է առաջարկել
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեերին առաջարկել է միանալ Ուկրաինայի նախագահի՝ բարեփոխումների խորհրդատվական միջազգային խորհրդին, հաղորդում է rosbalt.ru-ն:
Առաջարկը նա արել է Բլեերի հետ ունեցած հանդիպման ժամանակ, նշված է նախագահի մամլո ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
Իսկ ֆեյսբուքյան իր էջում Պորոշենկոն գրառել է. «Թոնի Բլեերի հետ քննարկեցինք պետական կառավարման բարեփոխումները: Չնայած պատերազմին, մենք ունենք բարեփոխումներ անցկացնելու հնարավորություն»:
Իր հերթին Միացյալ Թագավորության նախկին վարչապետն ընդգծել է, որ միջազգային հանրությունը մեծ ցանկություն ունի աջակցել Ուկրաինային: Նա նաև հետաքրքրվել է Պորոշենկոյից, թե կոնկրետ ինչ տեսակի միջազգային պրակտիկ աջակցության կարիք ունի Կիևը: