Ուկրաինայի ուժը հակամարտության մեջ ԵՄ-ի և ԱՄՆ-ի աջակցությունն է. Թոնի Բլեր
ZN,UA-ի հաղորդմամբ՝ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը հայտնել է, որ Ուկրաինայում խաղաղության շուրջ բանակցությունները, ինչպես յուրաքանչյուր հակամարտությունում, կարող են լինել միայն ուժի դիրքերից:
Թոնի Բլերի խոսքով՝ Ուկրաինայի ուժն այդ հակամարտության մեջ ԵՄ-ի և ԱՄՆ-ի աջակցությունն է:
Նա ընդգծել է, որ շատ կարևոր է, որ Արևմուտքը չկորցնի իր շահագրգռվածությունն այդ հակամարտության մեջ:
Նրա խոսքով՝ Արևմուտքը կաջակցի Ուկրաինային և՜ ֆինանսական, և՜քաղաքական աջակցությամբ: