Թոնի Բլեերը՝ Սերբիայի վարչապետի խորհրդական. The Guardian
The Guardian թերթը գրել է, որ Բրիտանիայի կառավարության նախկին ղեկավար Թոնի Բլեերը կլինի Սերբիայի վարչապետ Ալեքսանդր Վուչիչի խորհրդականը:
Ըստ թերթի ՝ Բլեերն իր ծառայությունների համար վճարվելու է Միացյալ Արաբական Էմիրությունների կողմից:
Հիշեցնենք, որ 1999թ-ին Բլեերը ակտիվորեն աջակցում էր Հարավսլավիայի ռմբակոծությանը:
Ի դեպ՝ Թոնի Բլեերը նման ծառայություններ մատուցել է նաև Ղազախստանին, Ադրբեջանին, Աֆրիկայում գտնվող Ռուանդային, Ալբանիային, Մոնղոլիային և Քուվեյթին: