Դանիան, Իսլանդիան ու Ավստրիան ճանաչվել են որպես աշխարհի ամենախաղաղասեր երկրներ
համաձայն խաղաղության և էկոնոմիկայի ինտիտուտի հրապարակած «Global Peace Index» հերթական ամենամյա վարկանիշի, Դանիան, Իսլանդիան ու Ավստրիան ճանաչվել են աշխարհի ամենախաղաղասեր երկրները:
Ինչպես տեղեկացնում է «gazeta.ru»-ն, ԱՄՆ-ը նույն ցուցակում միջին դիրքեր է զբաղեցնում` գրավելով 94-րդ հորիզոնականը:
Ռուսաստանը հետնապահներից է` իր 152-րդ տեղով, իսկ նրա հարևանները Նիգերիան են (151-րդ տեղ) և Հյուսիսային Կորեան (153-րդ):
Ամենաագրեսիվ երկրների եռյակը կազմում են Սիրիան (162-րդ), Իրաքը (161-րդ) և Աֆղանստանը (160-րդ):