ԵՄ գործունեությունը լուսաբանող EUobserver-ը գրում է, որ Իսլանդիայի իշխանությունները պատրաստվում են հետ վերցնել Եվրամիությանն անդամակցելու հայտը:
Պարբերականի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել Իսլանդիայի վարչապետ Սիգմյունդյուր Դավիդ Գյուննլեյգսոնը Bylgjan ռադիոկայանին տված հարցազրույցում: Քայլն անելու համար Իսլանդիայի խորհրդարանը պետք է համապատասխան որոշում ընդունի:
Նշենք, որ Իսլանդիան ԵՄ-ին անդամակցելու հայտը ներկայացրել է 2009 թվականի հուլիսին՝ երկրում տիրող ֆինանսական ճգնաժամի ֆոնին, սակայն 2013 թ-ին կոալիցիոն կառավարության՝ իշխանության գլուխ գալուց հետո ԵՄ-ին անդամակցելու բանակցությունները դադարեցվեցին: 2014 թ-ի սկզբին կառավարությունը հայտը հետ վերցնելու խնդրանքով դիմեց խորհրդարանին հետ կանչել հայտը, սակայն ընդդիմությանն այն ժամանակի հաջողվեց արգելափակել որոշումը: