211652_close_icon
views-count996 դիտում article-date 14:15 17-06-2015

Հայոց ցեղասպանության թեմայով ֆիլմի ցուցադրություն Վարշավայում

Հունիսի 15-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում Լեհաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և Լեհաստանի «Արմենիան Ֆաունդեյշն» հիմնադրամի հովանավորությամբ Վարշավայի «Անկախության թանգարանում» տեղի ունեցավ Անգլիայում բնակվող հայ պատմաբան Արա Սարաֆյանի «The Blue Book. Evidence of The Armenian Genocide» բրիտանական արտադրության վավերագրական ֆիլմի ցուցադրությունը: Միջոցառմանը ներկա էին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, դիվանագետներ, հասարակական-քաղաքական գործիչներ, լեհ մտավորականներ, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, լրագրողներ: Ֆիլմի ցուցադրությունից առաջ դեսպան Ղազարյանը համառոտ ներկայացրեց ֆիլմի նախապատմությունը և անդրադարձավ դրա հեղինակ, պատմաբան Արա Սարաֆյանի գործունեությանը: Ֆիլմի ցուցադրությունից հետո տեղի ունեցավ քննարկում, որի ժամանակ դեսպան Ղազարյանը պատասխանեց ներկաներին հուզող հարցերին: Միջոցառման ավարտին կինոդահլիճի նախասրահում ներկայացվեց Լեհաստանում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպված «Հայոց ցեղասպանություն. 20-րդ դարի մարդկության և քաղաքակրթության դեմ իրականացված հանցագործություն» խորագրով նկարների ցուցահանդեսը:

Նմանատիպ նյութեր