Մոնրեալի սիմֆոնիկ նվագախումբը անակնկալ է մատուցում հիվանդներին. ֆոտոշարք, տեսանյութ
Մոնրեալի մանկական հիվանդանոցում, ուր հիվանդ երեխաներին շտապօգնության մեքենաներով տեղափոխվել էին հին հիվանդանոցից, սիմֆոնիկ նվագախումբը որոշել էր անակնկալ մատուցել` ինչ- որ չափով թեթևացնելով նրանց համար այդ դժվար օրը:
Որոշ երեխաներ ծանր հիվանդներ էին և շտապօգնության մեքենայով երկար ճանապարհը ձանձրացրել և հոգնեցրել էր նրանց:
Նվագախմբի դիրիժոր Կենտ Նագանոն երաժիշտների հետ միասին օրօրոցային կատարեցին փոքրիկների համար, ովքեր լսում էին երաժշտությունը` ներքնակների վրա նստած կամ պառկած:
Ներկայացնում ենք ֆոտոշարքը և տեսանյութը: