ՈւԵՖԱ-ն Հայաստանի և Ադրբեջանի հավաքականների վերաբերյալ որոշում է կայացրել
Հուլիսի 25-ին, Սանկտ-Պետերբուգի Կոնստանտինյան պալատում տեղի է ունենալու 2018 թվականի աշխարհի առաջնության եվրոպական մասի վիճակահանությունը:
ՈւԵՖԱ-ն ներկայացրել է, թե ինչ ընթացակարգով է անցկացվելու վիճակահանությունը: Ձևավորվելու են 7 ընտրական խմբեր՝ վեց հավաքականներով և ևս 2 խումբ՝ հինգ հավաքականով:
ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը նշել է, որ հաշվի առնելով քաղաքական իրավիճակը՝ ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեի որոշման հիման վրա Հայաստանի և Ադրբեջանի հավաքականները վիճակահանության ժամանակ տարբեր խմբերում կընդգրկվեն:
Հիշեցնենք, որ 2018 թվականի աշխարհի առաջնությունը կանցկացվի Ռուսաստանում, որի հավաքականը տանտիրոջ իրավունքով չի մասնակցի ընտրական մրցաշարին: